Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետը հրաժարվել է ավագանու մանդատից. ովքե՞ր են ընտրելու Գյումրու քաղաքապետ․ asparez.am

Շիրակի մարզպետը հրաժարվել է ավագանու մանդատից. ովքե՞ր են ընտրելու Գյումրու քաղաքապետ․ asparez.am
Քաղաքականություն
17:27, 27 октябрь 2021
Ինչպես արդեն հրապարակել էինք, Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրության արդյունքում Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 11 , Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, Ապրելու երկիր եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները` 2-ական մանդատ:


Այսօր` մինչեւ ժամը 14:00-ն ավագանու մանդատ ստացած թեկնածուները կարող էին մանդատից հրաժարման դիմում կամ ինքնաբացարկ ներկայացնել:

Այսպես` ավագանու մանդատից հրաժարվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորոդին` Արտյոմ Ղուկասյանը, «Բալասանյան» դաշինք կուսակցության ընտրական ցուցակից 13-րդ համարի թեկնածուն` Նիկոլայ Ղազարյանը: Այս մասին «Ասպարեզին» տեղեկացրել է թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: Ինքնաբացարկ ներակայացրած քաղաքացիների փոխարեն ավագանու նոր կազմ կընդգրվեն հերթական հաջորդ համարը զբաղեցնող թեկնածուները:

Ավագանու նոր կազմը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Անհատ ձեռներեց Արման Բաղդասարյան
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին տնօրեն Աստղիկ Բեյբուտյան
ՔՊ-ական Արթուր Պապիկյան
Շիրակի ԳԳՄ առաջատար չափագետ Հարություն Նիկողոսյան
ՀՀ ազգային ժողով փորձագետ Քնարիկ Հարությունյան
«ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ սպասարկաման կենտրոնի ղեկավար Նիկոլայ Ղազարյան
«Գոհար» ոսկերչական սրահից Գագիկ Թաթարյան
Երիտասարդների համագործակցության միջազգային կենտրոն Ծրագրերի կազմակերպիչ Զոյա Միքայելյան
ՀԷՑ ՓԲԸ-ից Երվանդ Խանամիրյան
ՀՀԱԻՆ ՍՊՏԾ ՊՈԱԿ-ի Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի տեղակալ Շավարշ Արամյան
ՀՀ Շիրակի մարզպետի օգնական Լիլիթ Մուրադյան

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

«Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Վարդեւան Հակոբյան
«Պրես Ստենդ» ՍՊԸ տարածքային տնօրեն, Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցության անդամ Կարեն Սոսյան
Անհատ ձեռնարկատեր տնօրեն Սվետլանա Ադամյան
Անկուսակցական Գոռ Մանուկյան

Հայաստանի հանրապետական կուսակցություն


ՀՀԿ Գյումրու շ/կ կազմակերպիչ-համակարգող, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյան
ՀՀ ԿԳՄՍՆ Ակադեմիական Վարժարան օպերատոր, անկուսակցական Հասմիկ Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցություն

1․ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, անկուսակցական Կարեն Մալխասյան
2․ ՍԵՖ ՈՒՎԿ ՍՊԸ, Ապարանի մասնաճյուղի կառավարիչ Արթուր Խաչատրյան։

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն


Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյան
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյան
«Գյումրի գարեջուր» ՍՊԸ փոխտնօրեն Լուսինե Սանոյան
Գյումրու գործող ավագանու անդամ Մխիթար Սահակյան
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ճարտարագետ-չափագետ, Գյումրու գործող ավագանու անդամ Վահան Հունանյան
Անհատ ձեռներեց Արուսյակ Հովհաննիսյան
«ՌՏ թրեյդինգ» ՍՊԸ տնօրեն, Գյումրու գործող ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյան
«Շիրակ» օդանավակայան («Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ) ՎՔՆ ծառայության վերահսկիչ Թորգոմ Համբարձումյան
«Գյումրի գարեջուր» ՍՊԸ հաշվետար Նաիրա Պողոսյան
«Գյումրի գարեջուր» ՍՊԸ հավաքակայանի վարիչ Գեւորգ Պասկեւիչյան
«Նովոստրոյ» ՍՊԸ տնօրեն Խաժակ Վարաժյան
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ ՊՈԱԿ տնօրեն Սոնա Հովհաննիսյան
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի տեղակալ Ռոբերտ Անդրիասյան
Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյան

Վաղը` հոկտեմբերի 28-ին, նշված անձինք արդեն անվանական ստանալու են ավագանու մանդատները, իսկ նոյեմբերի առաջին շաբաթում` նոր կազմով ավագանու առաջին նիստի ժամանակ, կայանալու է համայնքի ղեկավարի ընտրություն: Դեռեւս որեւէ քաղաքական ուժ չի հայտարարել կոալիցիա կազմելու մասին:

Աղբյուր՝ asparez.am