Խնդրում եմ այս ամբիոնից ասել՝ նոյեմբերի 9-ին նախատեսվո՞ւմ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև. Սոնա Ղազարյանը՝ ԱԳ նախարարին
Քաղաքականություն
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն իր հարցն ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Հարցը վերաբերում էր մամուլում տարածված լուրերին, թե նոյեմբերի 9-ին Մոսկվայում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև. «Ըստ մամուլի՝ փաստաթղթերը վերաբերելու էին դեմարկացիային և դելիմիտացիային, և խոսք էր գնալու նաև կոմունիկացիաներից: Ես խնդրում եմ այս ամբիոնից ասել՝ արդյոք նման բան նախատեսվո՞ւմ է»:
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Նախ ուզում եմ ասել, որ այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ:
Միաժամանակ քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»:
Նա նաև հավելեց, որ այդ հանդիպումներն իրենց համար կիրառական նշանակություն կարող են ունենալ. «Հասցեագրելու հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների թնջուկը և առաջին հերթին ռազմագերիների ու բռնի պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակումը և Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում Հայաստանի մշակութային ժառանգության հարցը»:
ԱԳ նախարարի խոսքով՝ այդ հանդիպումները հնարավորություն են նաև թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և փորձ՝ ջանքեր գործադրելու ավելի երկարատև խաղաղության ուղղությամբ:
«Ես ուզում եմ երեկվա, այսօրվա և վաղվա համար համար վստահեցնել, որ փակ դռների հետևում վարվող բոլոր բանակցություններում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում են մեր քաղաքական թիմի, ՀՀ վարչապետի և մյուսներիս կողմից հրապարակավ հայտնած դիրքորոշումներին, որևէ միլիմետր չեն նահանջում այդ դիրքորոշումներից»,- վստահեցրեց Արարատ Միրզոյանը: