Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին նախագիծը պատրաստ է, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է ճշգրտվեն.նախարար

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին նախագիծը պատրաստ է, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է ճշգրտվեն.նախարար
Քաղաքականություն
18:36, 27 октябрь 2021
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ.-ի ռազմավարությունը նախատեսում է Ներքին գործերի նախարարության ստեղծում: Ըստ ժամանակացույցի՝ մենք պետք է արդեն այս ուղղությամբ աշխատանքներ արած լինեինք: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և Արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ ե՞րբ է համապատասխան օրենքի նախագիծը գալու ԱԺ, որպեսզի այդ հարցի ուղղությամբ ավելի առարկայական քայլեր արվի:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ նշեց, որ նախագիծը պատրաստ է, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է ճշգրտվեն՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման և նրա ներքին կառավարման հետ կապված.

«Այնտեղ մի քանի մարմիններ կարող են լինել, ուստի բուն կառավարան գործընթացը բարդ է լինելու, մենք չենք ուզում, որ հետագայում խնդիրներ ծագեն կառավարման ուղղահայացի տեսանկյունից»,-ասաց նախարարը և հավելեց, որ նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, որոնք ընթանում նաև միջազգային փորձագետների հետ: