Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը՝ Արցախ այցելելու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Արցախ այցելելու մասին
Քաղաքականություն
18:46, 27 октябрь 2021
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ չպատասխանեց՝ երբ կայցելի Արցախ:

«ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում այցելել են Արցախ, շարունակում են այցելել ու պաշտոնյաների այցը կկազմակերպվի ըստ նպատակահարմարության», -նշել է նա

Պատգամավորն ասաց, թե երբ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այցելել էր Արցախ, Ադրբեջանի նախագահը զգուշացրել էր, սպառնացել, որ ՀՀ իշխանություններն այլևս չայցելեն Ղարաբաղ:

«Դրանից հետ մենք չենք ունեցել ոչ Ձեր մակարդակով այց, ոչ նախագահի, ոչ Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով այց, ոչ էլ ԱԳ նախարարի մակարդակով», – ասաց Խամոյանը:

Նա կրկին հետաքրքրվեց՝ ե՞րբ Փաշինյանը նպատակահարմար կգտնի այցելել Արցախ:

«Այս հայտարարությունից հետո ՀՀ տասնյակ պաշտոնյաներ այցելել են Արցախ, ըստ նպատակահարմարության՝ Արցախի իշխանությունների հետ կորոշենք ու որոշում կկայացնենք», – ասաց Նիկոլ Փաշինյանը: