Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 27-ի գործով այնպիսի փաստեր էի ներկայացրել Դատախազություն, որ կես ժամ հետո Աղվան Հովսեփյանին պետք է նոր մեղադրանք առաջադրվեր․ Տարոն Սահակյան

Հոկտեմբերի 27-ի գործով այնպիսի փաստեր էի ներկայացրել Դատախազություն, որ կես ժամ հետո Աղվան Հովսեփյանին պետք է նոր մեղադրանք առաջադրվեր․ Տարոն Սահակյան
Քաղաքականություն
20:48, 27 октябрь 2021
2020 թվականի նոյեմբերին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացված Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործի քննությունից որևէ նորություն չկա։ Գործը քննվում է ԱԱԾ վարույթում, ստեղծվել է առանձին քննչական խումբ, սակայն անգամ գործով հարցաքննված անձինք մեկ տարուց ավել է որևէ նորություն չունեն գործի ընթացքից։

Այս գործի շրջանակներում մի քանի անգամ հարցաքննված երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին Ռուսաստանի Դաշնության կառավարությունում  ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը civic.am-ի հետ զրույցում ասաց, որ 1 տարուց ավելի է, որևէ տեղեկություն չունի։ ԱԱԾ, Դատախազություն ուղարկված բազմաթիվ դիմումները ևս անհետևանք են մնացել.

«Գործի նման ընթացքը ինձ լավ բան չի հուշում։ Ես շատ ծանր բան եմ մտածում։ Մասնավորապես, որ գործը վերաբացվեց լրիվ ուրիշ նպատակով և քանի որ այդ ընթացքով չգնաց, հիմա չգիտեն ինչ անեն։ Եթե 2004 թվականի գործի կարճումից հետո անջատված մասով գործի կապը ապրիլյան պատերազմի հետ ակնհայտ է, ապա գործի վերաբացելու կապը 2020 թվականի պատերազմի հետ դեռ մութ հարցեր է թողնում։ Այստեղ դեռ շատ մութ հարցեր կան»,- ասաց  Սահակյանը՝ հավելելով՝ «Ինձ կանչեցին հարցաքննության, բայց դրանից հետո ես շատ կարևոր փաստեր տրամադրեցի, առերեսումներ պահանջեցի, բայց չարվեց, նոր առերեսումներ եմ պահանջել, դրանք ևս չարեցին։ Հրաչ Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի հետ առերսում էի պահանջել, բայց չարեցին, ու նա, իբրև թե, մահացավ։ Տպավորություն է, որ ամեն ինչ արվում է, որ չբացահայտվի այն, ինչ պետք է որ բացահայտվեր, արվում է  ամեն ինչ, որպեսզի վերանան այն մարդիկ, որոնք կարող են բացահայտել պատվիրատու, կազմակերպիչ, կատարող շղթան։ Սա շատ լուրջ վտանգ է»,- ասաց Սահակյանը։  

Տարոն Սահակյանի խոսքով՝ եթե իրապես ցանկություն լիներ բացահայտելու Հոկտեմբերի 27-ի գործը, ապա նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանավորվելուց մեկ ժամ հետո, նրան նաև այս գործի շրջանակներում պետք է մեղադրանք առաջադրվեր. «Աղվան Հովսեփյանի կալանավորումից հետո այնպիսի լուրջ փաստեր եմ ուղարկել Դատախազություն 2011 թվականի վերաբերյալ, որ ստանալուց  կես ժամ հետո  դրանց վերաբերյալ Աղվան Հովսեփյանին պետք է նոր մեղադրանք առաջադրվեր։ Խոսքը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի հետ կապված գործով առանց քրեական գործեր հարուցելուն, քրեական գործերի կարճման որոշում կայացնելուն, հետին թվով որոշումներ կայացնելուն։ Բայց ես դատախազությունից ընդամենը գրություն են ստացել, որ նյութերը ուղրակվել են ԱԱԾ։ Այսինքն այն աստիճան ակնհայտ է, որ գործով ոչինչ չի արվում, որ մարդ արդեն մտածում է, որ դրանից ավելի վտանգավոր բան երկրի համար չի կարող լինել»,- ընդգծեց Սահակյանը։

Մեր զրուցակցի խոսքով բացառապես քաղաքական որոշում է պետք, որպեսզի այս գործի քննությունը տեղից շարժվի. «Քաղաքական որոշում։ Ուրիշ ոչ մի բան պետք չէ»,-եզրափակեց Սահակյանը։  

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: Ոճրագործությունից հետո հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։ 2003թ.-ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։  

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացել են տարբեր հանգամանքներում։  Հոկտեմբերի 27-ի գործից անջատված՝ կազմակերպիչների  մասով քննությունը կարճվել էր 2004-ին, որից հետո կարճման որոշումներն այդպես էլ իրավահաջորդներին չէին տրամադրվել: Ինչպես արդեն նշեցինք, միայն 2020-ին Անահիտ Բախշյանը դիմել էր Գլխավոր դատախազություն և ստացել կարճման որոշումը, որը և