Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքը իր պաշտոնական կայքում պետք է տեղադրի համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը. Վաչե Տերտերյան

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Տեղական ինքնակառավարման մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ինչպես նշեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, ըստ առաջարկվող փոփոխությունների՝ համայնքը իր պաշտոնական համացանցային կայքում պետք է պարտավոր լինի տեղադրել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

«Երկրորդը՝ ավագանու նիստերի հետ կապված փաստաթղթերը ավագանու անդամներին նաև էլեկտրոնական եղանակով տրամադրելու պարտավորությունն է: Ավագանու նիստերը կարող են հրավիրվել նաև հեռավար եղանակով»,- նշեց նա:

Փոխնախարարի խոսքով՝ ավագանու անդամի լիազորությունները, ըստ փոփոխությունների, կարող են դադարեցվել օրենքի ուժով՝ ստեղծված փակուղուց դուրս գալու համար, երբ հնարավոր չէր լինում արձանագրություն կազմել: