Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Վարդևանյան, որ ասում էի՝ չարժի այս ամբողջ Պանդորայի արկղը բացել. Ռուբինյանը կոչ արեց քարոզարշավով չզբաղվել

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին հաջորդեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթը, որն էլ իր հերթին կապանցիներին կոչ արեց ընտրել այն մարդուն, ով և պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո եղել է իրենց կողքին:

Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին հարդարտեցնելու համար ասաց. «Պարոն Վարդևանյան, տեսնում եք, որ ասում էի՝ չարժի այս ամբողջ Պանդորայի արկղը բացել. հիմա էլ տիկին Գրիգորյանը եկավ, հետո, աչքերի փայլից երևում է՝ նա է գալու, ու սա դառնալու է Սյունիքի ՏԻՄ ընտրությունների մի մեծ քարոզարշավ»:

Նա հորդորեց ԱԺ ամբիոնը չվերածել քարոզարշավի ամբիոնի. «Գնացեք քարոզարշավ արեք այն քաղաքներում, որտեղ ընտրություններ են լինելու, չնայած «Հայաստան» դաշինքը ոնց գնա՝ չի մասնակցում, բայց ինչևէ»: