Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրելի կապանցիներ, ընտրեք Դավիթ Դանիելյանին. Կապանցի պատգամավորը Պանդորայի արկղը փակելու թույլտվություն խնդրեց Վահագն Ալեքսանյանից

«Այս ամբիոնը տիկին Կյուրեղյանը դարձրել է քարոզարշավի ամբիոն: Ես ստիպված եմ պատասխանել: Կներեք, պարոն Ալեքսանյան, Պանդորայի արկղը թույլ տվեք ես փակեմ»,- այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կապանցի պատգամավոր տիկին Ղազարյանը: 

«Սիրելի ժողովուրդ, կոչ եմ անում ձեզ ընտրել իշխանական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներին»,- հայտարարեց նա և բացատրեց, թե ինչու:

Նա հիշեցրեց, որ տարբեր մարզերում կառավարության կողմից իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր. «Սակայն Սյունիքի մարզում որոշ համայնքապետեր դա վերագրել են իրենց: Կապանի քաղաքապետը ներկայացնում է, թե ինքն իր գրպանից է անում, բայց դա սուբվենցիոն ծրագիր է: Քանի որ ես կապանցի եմ, իրավունք ունեմ ձեզ կոչ անելու ընտրել Դավիթ Դանիելյանին»: