Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննրակվում․ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը»․ Արմեն Գրիգորյան

«Միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննրակվում․ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը»․ Արմեն Գրիգորյան
Քաղաքականություն
13:09, 28 октябрь 2021
Մենք պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, սպասում ենք դրական ազդակի այդ մասով՝ Ադրբեջանից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազորւյցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Կարծես թե, սեպտեմբերին՝ ՄԱԿ-ում, նրանք այդպիսի հայտարարություն արել են, սակայն մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ», - ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր քարտեզով են իրականացվելու սահմանազատման աշխատանքները, Պարոն Գրիգորյանը նշեց, որ  Խորհրդային միության տարիներին առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 1926-1927 թվականներին է սկսվել և ավարտվել 1929 թվականին։ Դրանից հետո ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքային խումբը քննարկում է, թե ինչպե՞ս սկսել գործընթացը, ո՞րը հիմք ընդունել։ Այս պահին որևէ հստակություն չկա, մենք քննարկում ենք և հանրությանը կտեղեկացնենք այդ մասով, եթե հստակություն լինի», - ասաց նա։

Պարոն Գրիգորյանը անդարդառնալով ռուս խաղաղապահների Արցախում ներկայությանը, կարծիք հայտնեց, որ ընկալումն այնպիսին, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մնալու են նախատեսվածից ավելի երկար․ «Ի՞նչն է այդպիսի ենթադրության հիմք տալիս․ այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում՝ խաղաղապահ ուժերի համար, դրանք հնարավարություն են տալիւս ենթադրելու, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը առավել երկար են մնալու»։

Հարցին, թե առանց Ռուսաստանի Հայաստանը կարո՞ղ է Արցախը պաշտպանել, նա նշեց, որ  «այս պահին քննարկվում է, որպեսզի համատեղ այդ անվտանգության հարցը լուծվի»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Գրիգորյանը նշեց, որ բազմիցս հայակական կողմը նշել է, որ պատրաստ է սկսել հարաբերությունները, քննարկել դրանց կարգավորումն հարցերը՝ Թուրքիայի հետ։ 

«Սրա մասին նաև, ինչպես նշել ենք, Ռուսատանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպե՞ս կարող է առաջ գնալ այս գործընթացը, և, կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որպեսզի սկսենք այդ աշխատանքները, քանի որ և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել է, որ կան դրական ազդակներ», - նշեց նա։

Գրիգորյանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից միջանցքի մասին արված հայտարարություններին, ասաց, որ ՀՀ մոտեցումն այս հարցում հստակ է․ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննրակվում։

«Այստեղ ուզում եմ կարևորել, որ փոխվարչապետի մակարդակով աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը․ դա արձանագրված է աշխատանքային խմբում։ Սրա մասին, համոզված եմ, ադրբեջանական կողմը տեղյակ է։ Սրա մասին նաև խոսել է ՌԴ փոխվարչապետը՝ ասելով, որ միջանցքի տրամաբանության շրջանակում որևէ հարց չի քննարկվում», - նշեց նա, հավելելով, որ անհասկանալի է որևէ մեկի կողմից այդ հարցի շահարկումը։