Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքը ՏԻՄ ընտրություններին իր անունից ներկայանալու խնդիր ունի. Ծովինար Վարդանյան

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները մտածելու տեղ ունեն, թե ինչու իրենք իրենց անունով չեն ներկայանում ՏԻՄ ընտրություններին. «Ես վատ կզգայի, եթե իմ քաղաքական թիմի անունը չհնչեր ՏԻՄ ընտրությունների ժամանակ, և օգտագործվեր ընդամենը էդ տեղում էդ մարդկանց հեղինակությունը: Եթե ես ներկայանում եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ես խնդիր չունեմ իմ քաղաքական թիմի հետ»:
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը խնդիր ունի ՏԻՄ ընտրություններին ներկայանալու՝ որպես քաղաքական միավոր: