Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ հասկանում՝ ինչու եք Առուշանյանի ընտրության արդյունքներն այստեղ կապիտալիզացնում. Դուք չեք մասնակցել Գորիսի ընտրություններին. Կոնջորյանը՝ «Հայաստան»-ին

Չեմ հասկանում՝ ինչու եք Առուշանյանի ընտրության արդյունքներն այստեղ կապիտալիզացնում. Դուք չեք մասնակցել Գորիսի ընտրություններին. Կոնջորյանը՝ «Հայաստան»-ին
Քաղաքականություն
13:51, 28 октябрь 2021
«Կարծում եմ՝ եթե այդպես խիզախ ելույթներ եք ունենում, պիտի նաև խիզախություն ունենաք մնալու և լսելու պատասխան ելույթները»,- այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ իր խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին:  

Հակադարձելով վերջինիս ելույթին՝ Հայկ Կոնջորյանն ընդգծեց. «Ես գնացել եմ Գորիս, գնում եմ և գնալու եմ Կապան, Գյումրի և ՀՀ ցանկացած քաղաք ու գյուղ: Որևէ մեկը որևէ բնակավայրի սեփականաշնորհման իրավունքով թող չգա էստեղ և չխոսի ձայնի բարձր դեցիբելներով»:

Նա ևս ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը չի մասնակցել Գորիսի ընտրություններին. ««Հայաստան» դաշինք անունով քաղաքական միավոր նախորդ ՏԻՄ ընտրություններին որևէ տեղ չի մասնակցել: Չեմ հասկանում, թե ինչու եք Գորիսում Առուշ Առուշանյանի արդյունքներն այստեղ կապիտալիզացնում»: