Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՕՊ զորքերի կողմից ՀՕՊ միջոցներն օգտագործվում են կառավարության սահմանած կարգով. Արման Սարգսյան

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական սահմանի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Ինչպես նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, առաջարկվում է հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործել կառավարության սահմանած կարգով:

Նրա խոսքով՝ հիմք է հանդիսացել օրենքի այն կետը, ըստ որի. «Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ-ի նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքի վայրէջք կատարել օդանավակայանում կամ համապատասխան որևէ այլ վայրում, իսկ եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում են նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերը ոչնչացնում են դրանք»: