Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդևանյանը պատգամավորին և տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին` հրապարակավ ներողություն եմ պահանջում. Անահիտ Ավանեսյան

Վարդևանյանը պատգամավորին և տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին` հրապարակավ ներողություն եմ պահանջում. Անահիտ Ավանեսյան
Քաղաքականություն
14:05, 28 октябрь 2021
«Երեկ ԱԺ պատգամավորներից մեկը իրեն թե պատգամավորին, թե ընդհանրապես կարծում եմ տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին և ես հրապարակավ պահանջում եմ, որպեսզի նա ներողություն խնդրի: Իմ կողմից հնարավորինս բոլոր իրավական գործիքներն օգտագործվելու են, որպեսզի  նա պատիժ կրի թույլ տված իր արտահայտությունների համար», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին` ում մասին է խոսում:

«Պարոն Վարդևանյանի, ԱԺ պատգամավոր պարոն Վարդևանյանի»,- պատասխանեց Անահիտ Ավանեսյանը:

Հարցին` ինչպես կմեկնաբանեք, այն լուսանկարը, որը տարածվել էր մամուլում և բազմաթիվ պաշտոնյաներ` այդ թվում Դուք առանց դիմակի էիք, այն դեպքում երբ պարբերաբար կոչ է արվում դիմակ կրել, պատվաստվել` նախարարն արձագանքեց. «Իսկ երբ որ Դուք ջուր եք խմում դիմակով եք խմում: Սնվելու պրոցես էր և իմ ձեռքին էլ կոնկրետ բաժակ կար, խնդրում եմ ծայրահեղությունների գիրկը չընկնել: Այո, ես ըմպելուց, սնվելուց հանում եմ դիմակս»: