Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորմատիվ իրավական ակտերով կսահմանվեն մի շարք տեխնիկական կանոնակարգեր. Արթուր Ասոյան

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին օրենքում և Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Ինչպես նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, այժմ մեկնարկել է նշված իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման գործընթաց, և նախնական մշակման փուլում են գտնվում այն իրավական ակտերը, որոնք փոխարինելու են տեխնիկական կանոնակարգերին: «Ըստ այդմ առաջարկում ենք տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներից զատ՝ շահագործման կանոններ և նորմաներ սահմանել նաև այլ նորմատիվ իրավական ակտերով»:

«Առաջարկում ենք սահմանել իրավական հիմքեր, որոնք հնարավորություն կտան վերահսկողություն իրականացնել նաև նորմատիվ այլ իրավական ակտերով սահմանված պայմանների և պահանջների նկատմամբ»,- նշեց նա և հավելեց, որ այս փոփոխություններից հետո նորմատիվ իրավական ակտերով կսահմանվեն էլցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերը և մի շարք այլ տեխնիկական կանոնակարգեր: