Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չխառնեք. օրինագիծը ամենևին կապ չունի անանուն աղբյուրի հետ. Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին

Չխառնեք. օրինագիծը ամենևին կապ չունի անանուն աղբյուրի հետ. Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին
Քաղաքականություն
15:28, 28 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցի՝ նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ընդգծեց. «Չխառնեք. սա ամենևին կապ չունի անանուն աղբյուրի հետ: Մենք ասում ենք, որ եթե լրատվամիջոցը  հղում է անում իքս չնույնականացված աղբյուրին, և հետո նրա բովանդակության հետ խնդիր է առաջանում, չի ազատվելու պատասխանատվությունից»:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ լրատվամիջոցը ցանկացած տեղեկատվություն հրապարակելուց առաջ պետք է կատարի իր մասնագիտական պարտականությունը, այն է՝ ստուգի տեղեկատվությունը երկրորդ աղբյուրից, և պատրաստ լինի պատասխանատվություն ստանձնելու:

Գեղամ Ադյան