Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում մամուլը ազատ չէ․ կախված է ոչ թե իշխանությունից, այլ ընդդիմությունից. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանում մամուլը ազատ չէ․ կախված է ոչ թե իշխանությունից, այլ ընդդիմությունից. Ռուբեն Ռուբինյան
Քաղաքականություն
16:26, 28 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իր ելույթում տարակուսեց, թե ինչպես կարելի է Հայաստանում մամուլը համարել ոչ ազատ. «Քննադատությանն էլ սահմաններ կան»:

«Ո՞նց կարող է մի երկրում, որտեղ մամուլը ազատ չէ, մամուլը զբաղվի ընդդիմադիր քաղաքականությամբ: Ասեմ ավելին՝ Հայաստանում մամուլն այնքան ազատ է, որ մեր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների շատ մոտ բարեկամներն աշխատում են ընդդիմադիր թերթերում: Սրանից ավելի ապացույցի կարիք կա՞, որ Հայաստանում մամուլն ազատ է»,- ասաց նա և հավելեց. «Չէ, Հայաստանում մամուլը բացարձակ ազատ չէ և կախված է, ի տարբերություն նախկինի, ոչ թե իշխանությունից, այլ ընդդիմությունից»: