Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողջունելի նախագիծ է. Զինվորական ծառայություն կատարած անձանց առջև մենք բոլորս ունենք պարտավորություններ. Արամ Վարդևանյան

Ողջունելի նախագիծ է. Զինվորական ծառայություն կատարած անձանց առջև մենք բոլորս ունենք պարտավորություններ. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն
18:19, 28 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը իր ելույթում ողջունեց նախագիծը և այն համարեց շատ կարևոր. «Կարծում եմ՝ բոլորս մեկ միասնական կարծիք ունենք առ այն, որ զինվորական ծառայության պարտականություն կատարած անձանց առջև մենք ունենք մշտական պարտականություն, ունենք մի շարք պարտավորություններ»:

Նա կարծում է, որ սա լավ հնարավորություն է դիտարկելու 3-րդ կարգի հաշմանդամության կարգ ունեցող անձանց, որոնք այն ձեռք են բերել զինվորական ծառայության ընթացքում, ևս ընդգրկելու այս փաթեթի շրջանակներում: