Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը՝ դեմ քվեարկելով, ասում է, որ ԶԼՄ-ները պետք է հղում կատարեն ֆեյք աղբյուրներին և ազատվեն պատասխանատվությունից․ ԶԼՄ-ների մասին նախագիծն ընդունվեց

Ընդդիմությունը՝ դեմ քվեարկելով, ասում է, որ ԶԼՄ-ները պետք է հղում կատարեն ֆեյք աղբյուրներին և ազատվեն պատասխանատվությունից․ ԶԼՄ-ների մասին նախագիծն ընդունվեց
Քաղաքականություն
18:32, 28 октябрь 2021
Զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ  ընդունվեց  53 կողմ,  17 դեմ,  1 ձեռնպահ ձայներով։

Մինչև քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ ցանկանում է արձանագրել, որ  խոսք է գնում այն մասին, որ լրատվամիջոցները, երբ որ հղում են անում օրինակ՝ ֆեյք հարթակներին, պետք է այլևս չազատվեն պատասխանատվությունից։

«Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ ընդդիմությունը՝ դեմ քվեարկելով այս նախագծին, ասում է, որ ո՛չ, լրատվամիջոցները պետք է հղում կատարեն չնույնականացված, ասել է, թե ֆեյք աղբյուրներին և ազատվեն պատասխանատվությունից, ինչպես որ մինչ այս եղել է։ Եվ դուք էլ գիտեք, թե ինչ խնդիրներ է առաջացրել։ Ես կոչ եմ անում ամեն դեպքում, կողմ քվեարկել նախագծին, որովհետև, դուք էլ գիտեք, «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներ, որ այս նախագիծը, որևէ խնդիրներ լրատվամիջոցների համար չի առաջացնում և խոսքի ազատության որևէ սահմանափակման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։