Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանի ու Արայիկ Հարությունյանի Սյունիք կատարած այցից հետո Քոչարյանը ժողով է հրավիրել

Սուրեն Պապիկյանի ու Արայիկ Հարությունյանի Սյունիք կատարած այցից հետո Քոչարյանը ժողով է հրավիրել
Քաղաքականություն
21:09, 28 октябрь 2021
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեռևս օրեր առաջ  փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով գտնվում էին Սյունիքում։ Մասնավորապես ուշագրավ էր  Պապիկյանի ու Արայիկ Հարությունյանը այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. գրում է medianews-ը:

Ինչպես լրատվամիջոցներին հայտնեց փոխվարչապետ Պապիկյանը՝ վերջիններս ժամանել էին ծանոթանալու կոմբինատի գործունեությանը և զրուցելու հետագա ծրագրերի մասին։ ԶՊՄԿ-ի  փայաբաժին ստանալուց հետո, փաստորեն կառավարությունը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել նաև ԶՊՄԿ-ի կառավարումը։ Եթե նախկինում Սյունիքում ԶՊՄԿ-ի աշխատակիցները ստիպված էին ընտրություններին քվեարկել Կապանի համայնքապետի օգտին, ապա արդեն իսկ պարզ է, որ վարչապետի աշխատակազմը  ԶՊՄԿ-ի  փայաբաժին ստանալուց հետո ազատել է կապանցիներին այդ կապանքներից և  վերջիններս արդեն ազատ են ընտրության հարցում։

Ինչպես հավաստում են մեր աղբյուրները, Սուրեն Պապիկյանի ու Արայիկ Հարությունյանի Սյունիք կատարած այցից հետո Ռոբերտ Քոչարյանը ժողով է հրավիրել։  Թերևս  Քոչարյանն էլ է լավ հասկանում, որ  Կապանում Փարսյանն այլևս չունի այն լծակները, ինչ ուներ նախկինում, քանի  որ ԶՊՄԿ-ում կառավարման լծակներն արդեն իշխանության ձեռքերում են։