Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանելով լրագրությունն ու խոսքի ազատությունը՝ պաշտպանելու ենք ռևանշիստների կողմից հարվածի տակ դրվող ժողովրդավարությունը. Արթուր Հովհաննիսյան

«Մենք գործ ունենք արհեստական աղմուկի հետ, որոնք հիմնականում բարձրացնում են այն մարդիկ, որոնք անբարեխիղճ լրատվությամբ են զբաղվում»,- այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների մասին օրենքում կատարված փոփոխություններին առնչվող լրագրողի հարցին:

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի դիմումին ՍԴ, ապա նա նշեց, որ այստեղ գործ ունենք իրավական գործընթացի հետ. «Պետք է սպասենք ավարտին»:

«Ժողովրդավարությունը Հայաստանում պաշտպանության կարիք ունի, որովհետև մենք գործ ունենք ռևանշիստական ուժերի հետ, որոնք հարվածի տակ են դնում ժողովրդավարական ինստիտուտները մեր երկրում: Մեր նպատակն է՝ պաշտպանելով լրագրությունը, պաշտպանելով խոսքի ազատությունը՝ պաշտպանել ժողովրդավարությունը: Մենք շարունակելու ենք ժողովրդավարության, խոսքի ազատության, լրագրողների պաշտպանության մեր առաքելությունը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ բոլոր կարգավորումները քննարկում են նաև միջազգային գործընկերների հետ: