Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գևորգ Փարսյանի ընտանիքին պատկանող ընկերությունը նախընտրական շրջանում բարեգործական ասֆալտապատման աշխատանքնե՞ր է իրականացնում

Գևորգ Փարսյանի ընտանիքին պատկանող ընկերությունը նախընտրական շրջանում բարեգործական ասֆալտապատման աշխատանքնե՞ր է իրականացնում
Քաղաքականություն
16:35, 29 октябрь 2021
Civic.am-ի ունեցած տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի գործող համայնքապետ և ավագանու ընտրություններում «Շանթ» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Գևորգ Փարսյանի ընտանիքին պատկանող ընկերությունը Երկաթուղայիններ փողոցի 4-րդ փակուղում իրականացնում է ասֆալտապատման աշխատանքներ։

Հավելենք, որ քաղաքացիներից մեկը, ով հայտնել է տեղեկությունը, նշել է, որ 055 10 համարանիշներով «Կամազ» մեքենան, որը պատկանում է Փարսյանի ընտանիքին, մասնակցում է ասֆալտապատման աշխատանքներին։

Տեղեկությունը ստուգելու նպատակով փորձեցինք կապվել Գևորգ Փարսյանի հետ, սակայն նա և Կապանի համայնքապետարանի աշխատակիցները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։