Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաձգարանի և պարեկային ծառայության վերապատրաստման ֆինանսավորումը կիրականացվի արտաքին դոնորների կողմից. Փոխոստիկանապետը՝ Պապոյանին

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ կապված Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված կրթական միջավայրի բարելավման հետ, նշեց. «Ոստիկանության կրթահամալիրում արդեն իսկ ավարտական փուլում են չորս լսարանների կառուցման և վերազինման աշխատանքները: Հրաձգարանի և պարեկային ծառայության վերապատրաստման ֆինանսավորումը կիրականացվի արտաքին դոնորների կողմից, վերջինիս դեպքում դա տեղի ունեցավ նաև Երևան քաղաքում: Ուստի բյուջեում դա արտացոլված չէ»:

Փոխոստիկանապետի խոսքով՝ բյուջետային հատկացումների առումով էական փոփոխություններ չկան. «Ունենք ընդամենը մոտ 4 մլրդ-ի տարբերություն, որը կապված է կապիտալ ծախսերին հատկացումների հետ, դա էլ կապված է Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման հետ»: