Քաղաքացիակենտրոն
լրատվություն

8 դեմ, 24 կողմ․ Գյումրիում նորընտիր ավագանին քաղաքապետ ընտրեց

8 դեմ, 24 կողմ․ Գյումրիում նորընտիր ավագանին քաղաքապետ ընտրեց
Քաղաքականություն
12:56, 01 ноябрь 2021
Գյումրիում կայացավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Օրակարգի գլխավոր հարցը քաղաքապետի ընտրության հարցն էր։ Բաց քվերակության արդյունքում «Բալասանյան դաշինք» կուսակցության թեկնածու Վարդգես Սամսոնյանը 24 կողմ, 8 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու քաղաքապետ։ 

Սամսոնյանի թեկնածության կողմ քվերակեցին «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները։

Հիշեցնենք, որ այս երկու կուսակցությունները ընտրություններից հետո համագործակցության հուշագիր էին ստորագրել, որի արդյունքում պայմանավորվել էին միասին սատարել «Բալասանյան դաշինք»-ի քաղաքապետի թեկնածուին, իսկ փոխքաղաքապետեր պետք է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։