Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես է «Շանթ դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Գևորգ Փարսյանը խուսափում Civic.am-ի հարցերից․ Տեսանյութ

Կապանում՝ նոյեմբերի 14-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է պատգամավոր Դավիթ Դանիելյանը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությոնը՝ ի դեմս Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի։ 

Գևորգ Փարսյանը իր քարոզարշավի ընթացքում ներկայացրեց աշխատանքները, որոնք կատարվել են իր համայնքապետ եղած ժամանակ և նշեց, որ դրանք կատարվել են հիմնականում Կառավարության հետ համատեղ՝ սուբսիդիոն ծրագրերով։ 

Փարսյանը ներկայացրեց նաև, թե ինչու է որոշել առաջադրվել «Շանթ դաշինք»-ով։

Հիշեցնենք, որ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության առաջնորդը Շանթ Հարությունյանն է, որը հայտնի է իր ազատական հայացքներով և պայքարել է նախորդ երկու իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Հիշեցնենք, նաև, որ Գևորգ Փարսյանը 2021 թվականի հունիսին կայացած Ազգային Ժողովի ընտրություններին սատարում էր Ռոբերտ Քոչարյանին և իր ղեկավարած «Հայաստան» դաշինքին։ Գևորգ Փարսյանից մեզ չհաջողվեց պարզել, թե ինչու չի առաջադրվել «Հայաստան» դաշինքով և արդյոք կիսո՞ւմ է Շանթ Հարությունյանի այն տեսակետը, որ ՀՀ չորս ղեկավարները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը ռուսական ԿԳԲ ագենտներ են։ Փարսյանը որևէ հարցի պատասխանել չցանկացավ, նշելով, որ ժամանակ չունի։