Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հոբելյանականն էլ չստացվեց». Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ

«Հոբելյանականն էլ չստացվեց». Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ
Քաղաքականություն
12:41, 02 ноябрь 2021
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 10-րդ անգամ առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ պետք է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցեր ուղղեին, սակայն նա նիստին ներկա չէ։

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի կողմից նմանատիպ պահվածքն իրավունքի բացահայտ չարաշահում է, քանի որ իմանալով հանդերձ, որ Արթուր Ղազինյանը չի ընտրվելու, թեկնածուին չեն փոխում։

«Դա նաև անարգալից վերաբերմունք է իրենց ընտրողների նկատմամբ»,-ասաց պատգամավորը։

Վահագն Ալեքսանյանն էլ նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը հոբելյանական 10-րդ անգամը պետք է նիստին ներկա լիներ։
Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց՝ պարզ երևում է, որ Սեյրան Օհանյանը չէ, որ որոշում է՝ թեկնածուն ով պետք է լինի. «Այդ որոշում կայացնող պերսոնաժին պետք է խորհուրդ տալ, որ ՀՀ-ն պետություն է և երբեք չի կարելի օրենքները վերածել շանտաժի գործիքի»։