Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅ Դաշնակցությունը 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

ՀՅ Դաշնակցությունը 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Քաղաքականություն
20:03, 02 ноябрь 2021
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ակտիվորեն կմասնակցի 2021 թ. դեկտեմբերի 5 ին նախատեսված՝ համայնքների ավագանիների ընտրություններին. տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը:

Կուսակցությունը մասնակցում է նաև նոյեմբերի 14-ին անցկացվելիք՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու ընտրություններին: Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նաիրի և Նոր Հաճն համայնքներում:

Կուսակցությունը դաշինքներով կմասնակցի Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Մարտունի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Շիրակի մարզի Ախուրյան, Արագածոտնի մարզի Թալին և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքներում: