Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտունու ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է 6 քաղաքական ուժ. ովքեր են համայնքապետի թեկնածուները․ ՀԺ

Մարտունու ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է 6 քաղաքական ուժ. ովքեր են համայնքապետի թեկնածուները․ ՀԺ
Քաղաքականություն
12:38, 03 ноябрь 2021
Դեկտեմբերի 5-ին ՀՀ գրեթե բոլոր մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարում է 6 քաղաքական ուժ: 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Հովհաննես Հովեյանն է՝ Վարդենիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը: Նա սովորել է Տյումենի պետական համալսարանում, մասնագիտությամբ մենեջմենտ-ֆինանսիստ է: Նշենք, որ Հովեյանը Վարդենիկի համայնքապետի պաշտոնում է 2005 թվականից: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն Նաղաշ Հակոբյանն է: Նա սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ատամնաբույժ է: 2019 թվականին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում ինքնաառաջադրվել է, սակայն չի ընտրվել: 

«Արդար Հայաստան» կուսակցության թեկնածուն Արարատ Խաչատրյանն է: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է: 

«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն էլ Արամ Մանուկյանն է, վերջինս Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ: 

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության թեկնածուն Ռադիկ Հարությունյանն է՝ ՀԿԿ Մարտունու շրջանային կազմակերպության առաջին քարտուղարը:

Մյուս ուժը, որը հայտ է ներկայացրել մասնակցելու Մարտունու ՏԻՄ ընտրություններին, «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքն է: Դաշինքի և նրանց ցուցակը գլխավորող թեկնածուի մասին տեղեկություն գտնել մեզ չհաջողվեց:

Աղբյուր՝ armtimes.com