Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինաստանը մեր ռազմավարական մրցակիցն է, իսկ Ռուսաստանը նույն մարտահրավերը նետելու կարողությունը չունի. Պետդեպ

Չինաստանը մեր ռազմավարական մրցակիցն է, իսկ Ռուսաստանը նույն  մարտահրավերը նետելու կարողությունը չունի. Պետդեպ
Քաղաքականություն / ԱՄՆ / Ռուսաստան
22:48, 05 март 2021
Չինաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգների հիմնական սպառնալիքն է: Այս տեսակետն է հայտնել լրագրողների հետ ճեպազրույցում Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը. գրում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցն է: Մեր երկրները մրցակցային հարաբերություններ ունեն՝ համագործակցության տարրերով։ … Այնուամենայնիվ, ՉԺՀ-ն մեզ համար XXI դարի գլխավոր աշխարհաքաղաքական մարտահրավերն է և ռազմավարական մրցակիցը», – հայտարարել է Փրայսը։

Նա նաև նկատել է, որ սա չի նշանակում, թե ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից սպառնալիքների չի ենթարկվում. «Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ սպառնալիքներ ունի Ռուսաստանը: Նա փորձում է ազդեցություն ունենալ տարածաշրջաններում, սակայն չի կրում կամ չունի ներուժ, կարողություն առաջադրել նույն մարտահրավերը, ինչ Չինաստանը»: