Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան կլիմայի հարցերով ԱՄՆ քաղաքականությունը քաոսային է անվանել

Զախարովան կլիմայի հարցերով ԱՄՆ քաղաքականությունը քաոսային է անվանել
Քաղաքականություն
21:00, 03 ноябрь 2021
Կլիմայի հարցում Միացյալ Նահանգների քաղաքականությունը քաոսային է և չհամակարգված, Մոսկվան կոչ է անում համագործակցել կլիմայական փոփոխությունների վտանգավոր հետևանքները նվազեցնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գլազգոյում, որտեղ անցկացվում էր ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցերով համաժողովը, հայտարարել էր, որ ռուսական կողմը կլիմայի հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

«Ռուսաստանը, ի տարբերություն իր ամերիկացի գործընկերների, ակտիվորեն ու հետևողական կերպով կյանքի է կոչում իր պարտականությունները կլիմայական փոփոխությունների հարցով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի և Փարիզի համաձայնագրի շրջանակներում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Զախարովան՝ տարօրինակ համարելով նման հայտարարություններ ԱՄՆ կողմից հնչեցնելը: