Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մրցակցելու է 23 փաստաբան՝ ՓՊ խորհրդի անդամի 12 տեղի համար. «Ժամանակ»

Մրցակցելու է 23 փաստաբան՝ ՓՊ խորհրդի անդամի 12 տեղի համար. «Ժամանակ»
Քաղաքականություն / Հայաստան
11:19, 06 март 2021
«Ժամանակ» թերթը գրում է.

«Այսօր Փաստաբանների պալատում նախատեսված է պալատի խորհրդի անդամների ընտրությունը։ ՓՊ խորհրդի անդամների 12 տեղի համար մրցակցելու է 23 փաստաբան։ Առաջադրված փաստաբանների հիմնական մասը ներկայումս գործող խորհրդի անդամներն են՝ որոշակի փոփոխություններով, որոնք արդեն տարիներ շարունակ խորհրդի անդամ են և համարվում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի աջակիցները։

Ներկայումս գործող ՓՊ խորհրդից կրկին առաջադրվել են Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը, Կարեն Մեջլումյանը, Սեդրակ Ասատրյանը, Հարություն Հարությունյանը, Գայանե Դեմիրչյանը, Կարեն Սարդարյանը։ Կան մի քանի նոր թեկնածուներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: