Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականին սուբվենցիոն ծրագրերում պետք է ուշադրության կենտրոնում պահել փոքր համայնքներին. Նիկոլ Փաշինյան

2022 թվականին սուբվենցիոն ծրագրերում պետք է ուշադրության կենտրոնում պահել փոքր համայնքներին. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
12:55, 04 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ մեր շինարարները մեծ քանակությամբ մրցույթներ են շահել, բայց աշխատողների խնդիր ունեն, որպեսզի ավելի արագ տեմպով իրականացնեն աշխատանքները: 

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան, շինարարության ոլորտում էլ մենք ունենք պրոբլեմ: Բիզնեսից ստացվող ամենահաճախ ահազանգը աշխատուժի խնդիրն է, ընդ որում՝ բոլոր ոլորտներում»: 
Նրա խոսքով՝ քանի որ ավարտին է մոտենում համայնքների խոշորացման գործընթացը, սուբվենցիոն ծրագրերի մեջ հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահել փոքր համայնքները. «Այդ հատվածում մենք կարող ենք համաֆինանսավորման տոկոսի փոփոխություն իրականացնել և խթանել, որ այդ համայնքներում ևս շինհրապարակներ առաջանան»:

Անդրադառնալով արոտավայրերի խնդրին՝ վարչապետը նշեց, որ արոտավայրերի 70-80 տոկոսը չի օգտագործվում. «Հիմնական պատճառը ենթակառուցվածքների բացակայությունն է, և մենք պետք է սուբվենցիոն ծրագրերով