Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԳՇ-կառավարություն հակամարտությունը՝ հակադրության նոր առիթ 17-ի ներսում. «Ժամանակ»

ԳՇ-կառավարություն հակամարտությունը՝ հակադրության նոր առիթ 17-ի ներսում. «Ժամանակ»
Քաղաքականություն / Հայաստան
11:57, 06 март 2021
«Ժամանակ» թերթը գրում է.

«17 կուսակցությունների անդամների շարքերում հիմա էլ հակադրության նոր առիթ է առաջացել: Որոշ կուսակցական լիդերներ համարում են, որ չպետք է շատ կենտրոնանալ Գլխավոր շտաբի և կառավարության հակամարտության վրա, քանի որ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը վերածվել է Գլխավոր շտաբի կցորդի, մինչդեռ ընդդիմությունը պետք է ունենա իշխանափոխության սեփական օրակարգ:

17 կուսակցությունների ֆորմատին մաս կազմող ուժերի մեծ մասը, սակայն, համարում է, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը պետք է վերածել իշխանափոխության համար պայքարի անկյունաքարային գործոնի, և պայքարի հաջողությունը կապված է ԳՇ-կառավարություն հակամարտության հանգուցալուծման հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: