Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պետք է վերացնի բոլոր պատժամիջոցները և գործնական քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին. Ռոհանի

ԱՄՆ-ը պետք է վերացնի բոլոր պատժամիջոցները և գործնական քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին. Ռոհանի
Քաղաքականություն / Մերձավոր Արևելք / ԱՄՆ
13:31, 06 март 2021
Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Իրանի նկատմամբ կիրառված ԱՄՆ պատժամիջոցները, հայտնում է Tehran Times–ը։

«ԱՄՆ-ն, որպես համաձայնագիրը խախտած կողմ, պետք է վերացնի բոլոր պատժամիջոցները և գործնական քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին: Իրանի Իսլամական Հանրապետությունը գործողությանը պատասխանելու է գործողությամբ: Համաձայնագրին վերադառնալու ուղին պարզ է, եթե ԱՄՆ–ի կառավարությունը վճռական է տրամադրված, բանակցությունների կարիք չկա», - ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց գագաթնաժողովի ընթացքում: