Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի համակարգում կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում. Գևորգ Պապոյան

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի համակարգում կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում. Գևորգ Պապոյան
Քաղաքականություն
13:06, 05 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Մեր օրենսդրությունը թույլ է տալիս չներկայանալ աշխատանքի և ստանալ ժամանակավոր անաշխատունակության նպաստ, և սա կարող է որոշակի կոռուպցիոն ռիսկեր առաջացնել: Այստեղ օրենսդրությունը բարելավելու, լավարկելու հարկ չկա՞»,- աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին հարց ուղղեց «Քաղաքացիական» պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը և հավելեց, որ 2.5 մլրդ ավելացումը մեկ տարվա համար քիչ փող չէ, և դա կարելի էր սոցիալական ոլորտում այլ տողերում ծախսել:

Ի պատասխան նախարարության ներկայացուցիչը ասաց, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգում իսկապես առկա էին կոռուպցիոն ռիսկեր. «Մենք փոփոխություն կատարեցինք օրենսդրության մեջ, և հիմա պետությունը վճարում է 5-րդ օրվանից հետո, այսինքն՝ որ գործատուն, գոնե մասնավոր հատվածում, շահագրգիռ չլինի իր աշխատողի «հիվանդանալու մեջ», ինքն իր վրա 5 օրվա ռիսկ կրում է»: