Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապանում Գեւորգ Փարսյանի պաստառները օրենքի խախտմամբ են փակցված. լուսանկարներ

Կապանում Գեւորգ Փարսյանի պաստառները օրենքի խախտմամբ են փակցված. լուսանկարներ
Քաղաքականություն
18:30, 05 ноябрь 2021
Կապան համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Շանթ» դաշինքը, որի ավագանու ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանի աջակից Գեւորգ Փարսյանը, խախտելով ընտրական օրենսգիրքը՝ Կապանում պաստառներ են փակցրել, որոնց վրա նշված չէ պաստառների տպաքանակը, տպագրող կազմակերպության անունը եւ տպաքանակը։ 

ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով՝ քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից հայտնեցին, որ խնդրի մասին տեղյակ են պահել տարածքային ընտրական հանձնաժողովին։

Հավելենք, որ Կապանի համայնքապետարանից պատասխանելով մեր հարցին, թե չեն պատրաստվու՞մ հեռացնել Փարսյանի պաստառները, որոնք օրենքի խախտմամբ են համայնքում փակցված, պահանջեցին, որ գրավոր հարցում ուղարկենք։

Տեղադրում ենք նաեւ Կապանում ընտրություններին մասնակցող «Քաղաքագիական պայմանագիր» կուսակցության պաստառը, որի վրա առկա են համապատասխան տվյալներ տպագրության վերաբերյալ։