Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Այվազյանն ու Մոհամմադ Զարիֆը կարևորվել են համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում

Արա Այվազյանն ու Մոհամմադ Զարիֆը կարևորվել են համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում
Քաղաքականություն / Հայաստան / Միջազգային
14:32, 06 март 2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ,արտի 6-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

«Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն հայտնվեց դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և, վերահաստատվեց փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվեց համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում»։