Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարսյանն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

Փարսյանն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
22:24, 05 ноябрь 2021
Կապանում civic.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գևորգ Փարսյանը զանգահարել է Ռոբերտ Քոչարյանին և խնդրել, որպեսզի վերջինիս SMM թիմը այս նախընտրական շրջանում հնարավորինս քիչ Փարսյանին կապի Քոչարյանի հետ։

Փարսյանը շեշտել է, որ հավատարիմ է Քոչարյանին, ամեն պահի պատրաստ է նրա հրահանգով ոտքի կանգնել ընդդեմ իշխանությունների, միայն թե այս նախընտրական շրջանում ժողովրդին պետք չէ անընդհատ հիշեցնել, որ ինքը Քոչարյանի հավատարիմն է։

Պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում Փարսյանը կհանդիպի Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։