Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի աջակիցը բանակը ոտքի հանելու կոչ է անում ՊՆ-ի դիմաց․ «ԳՇ-ն իր կորպուսներով պարտավոր է դիմել ինքնապաշտպանության»

Քոչարյանի աջակիցը բանակը ոտքի հանելու կոչ է անում ՊՆ-ի դիմաց․ «ԳՇ-ն իր կորպուսներով պարտավոր է դիմել ինքնապաշտպանության»
Քաղաքականություն / Հայաստան
14:25, 06 март 2021
Պաշտպանության նախարարության դիմաց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աջակցության անվան տակ հավաքվածները բանակին գորոծողությունների դիմելու կոչեր են հնչեցնում։ 

Ռոբերտ Քոչարյանի աջակից, նախկին զինվորական Հայկ Նահապետյանը, քիչ առաջ ելույթ ունենալով ներկաների առաջ՝ հայտարարեց, թե եթե չկազմակերպվի դիմադրություն, կկորցնենք բանակը։

«Կա ժողովուրդ, կան Զինված ուժեր, կա Զինված ուժերի ղեկավար կազմը․ Գլխավոր շտաբը իր ծառայություններով, վարչություններով, զորամասերով, բանակային կորպուրսներով պարտավոր են դիմել ինքնապաշտպանության։ Սա միակ ելքն է»,- ՊՆ-ի առաջ հայտարարեց Քոչարյանի աջակիցը։

Նա նաև հավելեց․ «Ունենք այդ ինքնապաշտպանության իրավունքն այնպես, ինչպես 90-ականների սկզբին։ Օրվա իշխանությունները ճանաչում են միայն մեկ լեզու՝ ուժի լեզու։ ․․․Ինքնապաշտպանություն և ազատագրում օրվա իշխանություններից։ Ուստի բոլորին կոչ եմ անում՝ ի գործ, իսկ քայլերի, ծրագրերի վերաբերյալ էստեղ կհայտարարվի»։    

Նահապետյանի խոսքով՝ օրվա իշխանության հեռացման առաջին խրամատում Զինված ուժերն են։ «Եվ ուրեմն՝ ինքնապաշտպանություն և ազատագրում»։