Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունաստանի ԱԳՆ արարողակարգի վարչության պետին

Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունաստանի ԱԳՆ արարողակարգի վարչության պետին
Քաղաքականություն
13:02, 06 ноябрь 2021
Նոլեմբերի 5-ին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել  Հունաստանի ԱԳՆ արարողակարգի վարչության պետ, դեսպան Դիմիտրիս Զևելակիսին. տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: 
 
Շնորհավորելով դեսպանին Հունաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Դիմիտրիս Զևելակիսը հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել Տիգրան Մկրտչյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր բովանդակություն կհաղորդի երկկողմ բարեկամական հարաբերություններին։ 
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման, ամրապնդման և հայ-հունական  օրակարգն առաջ մղելու նպատակով: