Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որեւէ պայմանավորվածություն չկա. Միջանցքի թեման փակված է եղել դեռեւս 2020-ի նոյեմբերի 9-ին․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը այսօր հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որի անոնսը ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել, որտեղ Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե նոյեմբերի 9-ին որևէ հանդիպում նախատեսվում է Հայաստանի,Ռուսաստանի,Ադրբեջանի ղեկավարների ֆորմատով, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․

«Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որեւէ պայմանավորվածություն չկա»։

Միջանցքի թեման փակված է եղել դեռեւս 2020-ի նոյեմբերի 9-ին, պետք է արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում ՌԴ-ի դիրքորոշման հրապարակայնացումը այս հարցում, որորվհետև մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնությունը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել- անդրադառնալով միջանցքի հետ կապված քննարկումներին՝ Պետրոս Ղազարյանի հարցին այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ իրականում ահռելի աշխատանք է կատարել եռակողմ աշխատանքային խումբը, և նա բարձր է գնահատում այդ աշխատանքը։

Վարչապետը, խոսելեվ 3+3 ֆորմատի մասին, նշեց․

«3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով»։

«Իմ վարչապետ ընտրվելուց հետո չի եղել գեթ մեկ դեպք, երբ բանակը ասել է, որ մեզ պետք է այսինչ բանը, և մենք ասենք՝ գիտեք ինչ, բայց փող չկա, որ դա ապահովենք, և ՍՈՒ-30 դրա վառ ապացույցն են» ,- ասաց Նիկոլ Փաշինյանը։