Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Դանիելյանն ընդունում է բանավեճին մասնակցելու հրավերը, Գևորգ Փարսյանին հարմար ցանկացած օր և ժամին

ՀՀ ԱԺ պատգամավոր, Կապանի համայնքապետի ՔՊԿ թեկնածու Դավիթ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի պատասխան Պետրոս Ղազարյանի կողմից քիչ առաջ կատարված ֆեյսբուքյան հայտարարության ՔՊ Կապանի նախընտրական շտաբը հայտարարում է.
Կապան համայնքի ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորող թեկնածու Դավիթ Դանիելյանն ընդունում է Հանրային հեռուստաընկերությունում  նախընտրական բանավեճին մասնակցելու հրավերը, Գևորգ Փարսյանին հարմար ցանկացած  օր և ժամին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ Կապան, Իջևան և Ստեփանավան համայնքներում։