Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բաղրամյան պողոտան 10-օրյա ռեժիմով շուրջօրյա փակ է»․ Վանեցյանը՝ ՀՓՇ գործողությունների արդյունքի մասին

«Բաղրամյան պողոտան 10-օրյա ռեժիմով շուրջօրյա փակ է»․ Վանեցյանը՝ ՀՓՇ գործողությունների արդյունքի մասին
Քաղաքականություն / Հայաստան
16:02, 06 март 2021
Այսօր` մարտի 6-ին, «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հավաքն է: Շարժման աջակից, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ զրուցելիս` լրագրողները նկատեցին, որ թեպետ հավաքներ են ընթանում, բայց էական փոփոխություններ չկան:

«Ես համաձայն չեմ այն գնահատականի հետ, որ էական փոփոխություններ տեղի չեն ունենում, կա էական փոփոխություն` ամենաառաջինը մեր ժողովրդի տրամադրությունների մեջ: Սկզբի շրջանում իշխանությունները փորձեցին այս պայքարը վերածել նախկինների և ներկաների կռվի, իշխանության համար աթոռակռվի, բայց մեր ժողովուրդը հասկացավ, որ խոսքը մեր երկրի բարօրության մասին է»,- արձագանքեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Արթուր Վանեցյանն անդրադառնալով այն հարցին թե ինչ կոնկրետ քայլեր են նախապատրաստում` նշեց, որ իրենց օրակարգը նույնն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարություն և արտահերթ ընտրություններ. «Մեր գործողությունները շարունակվում են, Բաղրամյան պողոտան տասնօրյա ռեժիմով, շուրջօրյա փակ է: Կոնկրետ քայլերը լինելու են այն, որ հանրային ճնշման մեծացման արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու ներկայացնել հրաժարական»: