Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի, ՀՀԿ-ի ու ՀՓՇ-ի աջակիցներ․ ովքեր էին ղեկավարում ի պաշտպանություն Օնիկ Գասպարյանի զինվորականների հավաքը

Քոչարյանի, ՀՀԿ-ի ու ՀՓՇ-ի աջակիցներ․ ովքեր էին ղեկավարում ի պաշտպանություն Օնիկ Գասպարյանի զինվորականների հավաքը
Քաղաքականություն / Հայաստան
17:56, 06 март 2021

Ի պաշտպանություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի այսօր ՊՆ-ի դիմաց հավաքված նախկին զինվորականների հավաքը ղեկավարում էին ՀՀԿ-ի ու Քոչարյանի աջակիցները՝ ակնհայտ դարձնելով, որ փորձ է արվում թե՛ Օնիկ Գասպարյանին, թե՛ ԳՇ-ին ու նախկին զինվորականներին օգտագործել՝ իշխանության վերադառնալու ծրագրերի համար։ Հավաքի ժամանակ ելույթ ունեցողները Օնիկ Գասպարյանի աջակցության անվան տակ բանակին գործողությունների դիմելու կոչեր էին անում։

Ուշագրավ է, որ հավաքը վարելու դերը ստանձնել էր ՀՀ փաստաբանների միության նախագահ Արա Զուրաբյանը, որը ոչ մի կերպ չի կարողանում ՀՀ նախկին իշխանության հանդեպ համակրանքը թաքցնել և հակակրանքը հեղափոխական իշխանության հանդեպ՝ չնայած ի պաշտոնե պարտավոր է չեզոքություն պահել։ 

Հավաքվածներին քահանայի միջոցով իր զորակցությունը հայտնեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ինչպես հայտնի է՝ նա ևս նախկին իշխանության աջակիցներին է և մեղադրվում է խոշոր փողերի լվացման գործով։ 

Առաջինը ելույթ ունենալու պատիվը տրվեց Ռոբերտ Քոչարյանի աջակից, նախկին զինվորական Հայկ Նահապետյանին, որն էլ հայտարարեց, թե «ԳՇ-ն իր կորպուսներով պարտավոր է դիմել ինքնապաշտպանության»։ Այլ կերպ ասած՝ ռազմական հեղաշրջման բացահայտ հակասահմանադրական կոչ արեց։ 

Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ, գեներալ Հենրիկ Մուրադյանն էլ հավելեց, որ իրենք պատրաստ են ԳՇ պետի հետ գնալ գործողությունների․ «Պարոն Գասպարյան, ցանկացած գործողություն, որ պետք է կատարվի, մենք ձեզ հետ ենք»։

ՀՀԿ-ական հայացքներով հայտնի արևելագետ Ռուբեն Մելքոնյանը ևս ելույթ ունեցողների շարքում էր։ ՊՆ առաջ հավաքի էր գնացել նաև ՀՀԿ-ական, Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը։ 

Հավաքի ավարտին քաղաքական գնահատականներով հանգեցած ելույթ ունեցավ Փաստաբանների միութան նախագահ Արա Զոհարբյանը՝ ներկաներին ուղղորդելով Բաղրամյան պողոտա՝ միանալու ՀՓՇ ցույցին։ 

Սա, չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե հայտարարվել էր, թե ՊՆ-ի դիմաց հավաքվելու են Օնիկ Գասպարյանի նախկին զինծառայողները՝ մասնավորապես՝ 51191 զորամասի պահեստազորայինները զուտ իրենց զորակցությունը հայտնելու ԳՇ պետին։