Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանը և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենը խոսել են համագործակցության ընդլայնման ուղղությունների մասին

Մհեր Գրիգորյանը և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենը խոսել են համագործակցության ընդլայնման ուղղությունների մասին
Քաղաքականություն
22:40, 08 ноябрь 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկում (ՀԲ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցության շրջանակի և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Փոխվարչապետը ՀԲ գործընկերոջը ներկայացրել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք կարևորել են սերտ համագործակցությունը դրանց իրականացման ուղղությամբ:

Ընդգծվել են կապիտալ ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններին: