Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի մոր հրաժեշտի արարողությանը

Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի մոր հրաժեշտի արարողությանը
Քաղաքականություն
15:00, 09 ноябрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, սակայն նիստը հետաձգվեց։ 

Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Սերժ Սարգսյանի մոր հրաժեշտի արարողությանը և այդ պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին։ 

Civic.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալը մեկնել է Արցախ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի մոր հիշատակի արարողությանը։

Հարցին, թե  հարկավոր չէ՞ր արդյոք Արցախ մեկնելու համար նախապես ստանալ դատարանի թույլտվությունը, Հայկ Ալումյանն ասաց, որ դա քաղաքական հարց է։