Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ հանդիպում նախատեսված չէ. Պեսկով
Քաղաքականություն
15:07, 09 ноябрь 2021
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին:

«Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի հետ շփմանը, ապա դա տեղի է ունենում տարբեր մակարդակներով և բացառապես կանոնավոր հիմունքներով։ Իսկ ինչ վերաբերում է եռակողմ շփմանը, եթե և երբ նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք: Այս պահին հստակ պայմանավորվածություններ այդ հարցով չկան»,- նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունը չափազանց կարևոր է, և դրա նշանակությունը դժվար է գերագնահատել, քանի որ այն թույլ է տվել դադարեցնել պատերազմը և ձեռնամուխ լինել տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացմանը:

«Ռուս խաղաղապահները՝ ռուսական զորակազմը, կատարում են իր գործառույթները, ապահովում անվտանգությունը, հրադադարի ռեժիմի մոնիթորինգը, փախստականների վերադարձի գործընթացը։ Դա չափազանց կարևոր է։ Այդ պատճառով ստորագրված փաստաթղթերի նշանակությունը դժվար է գերագնահատել»,- ընդգծել է Պեսկովը։