Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանը ավագանու նիստում վերընտրվեց Գորիս խոշորացված համայնքի ղեկավար. Տեսանյութ

Այսօր` նոյեմբերի 9-ին Գորիս համայնքում կայացավ նորընտիր ավագանու նիստը: Գորիս համայնքի ավագանու անդամներ են ընտրվել «Առուշ Առուշանյան» դաշինքից 13 անդամ, ՀԱԿ-ից 1 անդամ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 7 անդամ: Օրակարգում ներառված հինգ հարցերից քննարկման դրվեց միայն երկրորդ` Սյունիքի մարզի Գորիս համայնքի նորընտիր ավագանու խմբակցությունների ստեղծման մասին հարցը` հաշվի առնելով, որ Առուշ Առուշանյանի կողմից ներկայացված փաստաթղթերի օրինակները դեռևս ՔԿՀ-ից չեն ուղարկվել: Ավագանու նիստում հայտարարվեց, որ Առուշ Առուշանյանը իրավունքի ուժով վերընտրվում է որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավար:

Օրակարգը հաստատվեց ավագանիների կողմից: