Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գովազդի մասին» և «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» նախագծերի քննարկումը երկու ամսով հետաձգվեց

«Գովազդի մասին» և «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» նախագծերի քննարկումը երկու ամսով հետաձգվեց
Քաղաքականություն
11:17, 10 ноябрь 2021
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր երկու ամսով հետաձգվեցին երկու օրենքների նախագծերի քննարկումները։

Մեկը Կառավարության կողմից ներկայացրած «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն էր և հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն առաջարկեց նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգել։

Մյուսը՝ կրկին Կառավարության կողմից ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագիծն էր, որի հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ևս առաջարկեց երկու ամսով հետաձգել։