Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրինագծով ամրագրվել է՝ որ դեպքում համայնքային տեսուչը իրավունք ունի շրջիկ առևտուր իրականացնող տրասնպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխել․ Վաչե Տերտերյան

Օրինագծով ամրագրվել է՝ որ դեպքում համայնքային տեսուչը իրավունք ունի շրջիկ առևտուր իրականացնող տրասնպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխել․ Վաչե Տերտերյան
Քաղաքականություն
12:26, 10 ноябрь 2021
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տալուն 4 կողմ 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։
 
Մինչև քվերակությունը հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացնելով օրենքի նախագծի բովանդակությունը ասաց, որ փոփոխությունները հիմնականում պայմանավորված են  անցյալ տարի ընդունված օրենքը պրակտիկ կիրառման դնելու ընթացքում առաջացած մի շարք ճշգրտումների  անհրաժեշտությամբ, բովանդակային առումով, որևէ խորքային  փոփոխություն չկա։ 

«Առաջինը, որ մենք օրենքով ունեինք՝ Երևանի քաղաքապետի որոշումով  կահավորվում են շրջիկ առևտրի համար առանձնացված տարածքները, ավելացրել ենք կառավարության սահմանված  կարգով, որտեղ սինխրոնիզացիա ենք արել այդ գծանշանները, և դրանց կարգերը արդեն իսկ սահմանվում են Կառավարության կողմից։ Եվ երկրորդ մեծ փոփոխությունների շարքը վերաբերում է նրան, որ մենք արդեն իսկ գործող օրենքով տվել էինք իրավասություն, որ համայնքային տեսուչը, որոշակի խախտումների պարագայում իրավունք ուներ շրջիկ առևտրի իրականացման տրանսպորտային միջոցները և կցորդիչները, որոնց վրայից իրականացվում էր շրջիկ առևտուրը՝ տուգանային կամ հատուկ  հատկացված կահավորված տարածք տեղափոխելուն։ Հիմա, քանի որ պրակտիկ կյանքում դեպքերը բազմաթիվ են և տարընթերցումներ, տարամեկնաբանություններ չառաջանալու համար մենք այս թեզը, հստակ նկարագրել ենք մի քանի կետերով, որ դեպքերն են»,-ասաց Վաչե Տերտերյանը։ 

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ճշտող հարց տվեց, թե որ նախագծում սահմանվում են այն դեպքերը, երբ իրավունք կա առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխել,  եթե առևտրի կետի սեփականատիրոջ կամ շահագործողի գույքը տեղափոխվում է, հետո ինչ է լինում, ինչ կարգով է դա հետ վերադարձվում, որովհետև շատ դեպքեր կան, որ մարդիկ չգիտեն ինչ պիտի անեն։

Վաչե Տերտերյանն ասաց, որ հարցին կպաատսխանի իր տեղակալը․
Վերջինս էլ ասաց, որ օրենքով բոլոր կետերը սահմանված են, թե ինչ է տեղի ունենում, երբ հատուկ պահպանման տարածք է տեղափոխվում տրանսպորտային միջոցը։

«Կազմվում են համապատասխան բոլոր վարչական փաստաթղթերը տուգանքով, պարզաբանումով՝ ինչպես պետք է քաղաքացին հետ ստանա, որտեղ պետք է գնա, օրենքով սահամանված է։ Իսկ հարթակը, որի մասին նշեց պարոն Տերտերյանը թվայնացված է և ընդհանրապես մարդկային գործոն չկա։ Ցանկացած տնտեսվարող որոշակի պրոցեդուրաներ անցնելուց հետո օրենքով սահմանված կարգով, երբ որ գրանցվում ու ստանում է իր արտոնյալ անունը և ծածկագիրը, ինքը մուտք է գործում էլեկտրոնային հարթակ, որտեղ բաց դրված են  բոլոր ազատ  կետերը և հանգիստ կարող է  ամրագրել, առանց որևիցե փաստաթղթի»,-նշեց Վաչե Տերտերյանի տեղակալը։