Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է Քոչարյանի աջակից Գևորգ Փարսյանը խուսափում Դավիթ Դանիելյանի հետ հանրային բանավեճից

Ինչո՞ւ է Քոչարյանի աջակից Գևորգ Փարսյանը խուսափում Դավիթ Դանիելյանի հետ հանրային բանավեճից
Քաղաքականություն
12:39, 10 ноябрь 2021
3 օր առաջ Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան հանրային բանավեճի էր հրավիրել եկող կիրակի օրը՝ նոյեմբերի 14 ին, Կապանի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին համար Դավիթ Դանիելյանին և «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող Գևորգ Փարսյանին։ 

Դրան անմիջապես հետևեց Դավիթ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի պատասխան Պետրոս Ղազարյանի կողմից կատարված ֆեյսբուքյան հայտարարության ՔՊ Կապանի նախընտրական շտաբը հայտարարում է. Կապան համայնքի ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորող թեկնածու Դավիթ Դանիելյանն ընդունում է Հանրային հեռուստաընկերությունում  նախընտրական բանավեճին մասնակցելու հրավերը, Գևորգ Փարսյանին հարմար ցանկացած օր և ժամին»:

Արդեն անցել է 3 օր, և ՏԻՄ ընտրությունների օրը մոտ է, սակայն Գևորգ Փարսյանը որևէ ձևով չի արձագանքել հանրային բանավեճի հրավերին։

Civic.am-ը զանգահարեց Փարսյանին՝ փորձելով ճշտել, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ընդունել հանրային բանավեճի հրավերը, եթե ոչ՝ ի՞նչ պատճառով, սակայն Փարսյանն ասաց, որ ժամանակ չունի մեզ հետ խոսելու և անջատեց հեռախոսը։  

Կարելի է ենթադրել, որ նա խուսափում է Դավիթ Դանիելյանի հետ հանրային բանավեճից։